Մեր տեսականու ցանկից ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը և քանակը, ավելացնում եք զամբյուղ և նախքան վճարումը սեղմում եք «ստանալ բաժանորդագրության առաջարկ» կոճակը:
Ո՞րն է բաժանորդագրությունից օգտվելու նվազագույն պահանջը:
Ձեր նախընտրած փաթեթի արժեքը նախքան զեղչի կիրառումը պետք կազմի առնվազն 8000 դրամ: Բաժանորդագրության նվազագույն ժամանակահատվածը երկու ամիս է:
Ե՞րբ է առաքվում իմ առաջին փաթեթը:
Եթե բաժանորդագրվել եք մինչև ընթացիկ ամսվա 15-ը, ապա տվյալ ամսվա փաթեթը կառաքվի հաջորդ 5 աշխատանքային օրվա ընթացքում: Մնացած բոլոր դեպքերում բաժանորդագրության առաքումը կատարվում է յուրաքանչյուր ամսվա առաջին ամբողջական շաբաթվա ընթացքում:
Կարո՞ղ եմ սառեցնել իմ բաժանորդագրությունը:
Այո, եթե բացակայում եք երկրից կամ որևէ այլ պատճառով չեք ցանկանում հաջորդող ամսվա ընթացքում ստանալ ձեր փաթեթը, ապա խնդրում ենք տեղակացնել մեզ և մենք ձեր նշած ամսվա համար գումար չենք գանձի և ձեր բաժանորդագրությամբ նախատեսված փաթեթը չենք առաքի:
Կարո՞ղ եմ չեղարկել իմ բաժանորդագրությունը:
Այո, կարող եք: Բաժանորդագրության երկրորդ ամսից սկսած Դուք կարող եք չեղարկել այս ծառայությունը: Խնդրում ենք հաշվի առնել, որ չեղարկումը կգործի Ձեր կողմից ուղարկված գրավոր ծանուցումը ստանալուց հետո՝ հաջորդ ամսվանից:
Ի՞նչ արժի առաքումը:
Առաքումը Երևանում ներառված բաժանորդագրության գումարի մեջ: Մնացած բոլոր դեպքերում գործում եմ սույն կայքում նշված առաքման պայմանները:
Կարո՞ղ եմ փոխել առաքման հասցեն:
Այո, կարող եք: Խնդրում ենք հաշվի առնել, որ փոփոխությունը կգործի Ձեր հասցեի փոփոխության ծանուցումը ստանալուց հետո՝ հաջորդ ամսվանից:
Կարո՞ղ եմ ժամանակավոր բաժանորդագրություն նվիրել իմ ընկերոջը:
Այո, դուք կարող եք երկու կամ ավելի ամիսների համար բաժանորդագրություն նվիրել Ձեր ընկերոջը: Ըստ Ձեր ցանկության՝ նվերը կարող է լինել անանուն կամ կարող է ուղեկցվել Ձեր անունը կամ բարեմաղթանքը պարունակող բացիկով: